Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախագահն այցելել է Դավթաշենում կառուցվող օլիմպիական ավան

Նախագահն այցելել է Դավթաշենում կառուցվող օլիմպիական ավան
11.09.2015 | 19:02

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Դավթաշենում կառուցվող օլիմպիական ավան, ծանոթացել շինարարության ընթացքին և 7500 քմ. մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին: 2013-ին սկսված օլիմպիական ավանի շինարարությունը կավարտվի սեպտեմբերի վերջին: Շենքի շահագործումից հետո այստեղ կտեղափոխվի նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը: Մարզաբազայում շրջայցի ժամանակ նախագահին ներկայացրել են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի և խաղային մարզաձևերի մարզադահլիճները, սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնները: Օլիմպիական ավանի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող հավաքական թիմերի կենտրոնում գործելու են մենապայքարային, ուժային, խաղային, ջրային մարզաձևերի դահլիճներ, իսկ հյուրանոցային մասնաշենքը նախատեսված է 320 մարզիկի համար:
Մասնագիտացված մարզադահլիճներից բացի, մարզաբազայում գործելու են նաև լողավազան, բացօթյա մարզահրապարակներ և խաղահրապարակներ: Օլիմպիական ավանը կունենա մարզումների համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ: Կոմբինատի սեփականատեր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ նա շրջել է «Արարատ»-ում, ծանոթացել կոմբինատի արդիականացման աշխատանքներին, շշալցման նոր հոսքագծերի հնարավորություններին և խաղողի մթերումից առաջիկայում ակնկալվող հումքի ծավալներին: Սերժ Սարգսյանն այցելել է նաև թանգարանի վերածված՝ շուստովյան ժամանակաշրջանում կառուցված կոմբինատի վարչական շենք և շուստովյան պատմական մառաններ, որտեղ պահպանվում և ցուցադրվում են հին տեխնոլոգիաներն ու բաղադրատոմսերը, թանգարանային նմուշներ, արխիվներից վերականգնված հայկական կոնյակագործության դարավոր ավանդույթները:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ